Բայց էս Լիցկան յաման օրիգինալ բալամ դուրս եկավ: Դատելով մամուլում շրջանառվող տեղեկություններից` ամենայն սյունյաց նախկին տեր-տիրակալը պատրաստվում է արտագաղթել Ֆրանսիա ու այժմ ակտիվորեն զբաղված է իր բիզնեսները Ֆրանսիա տեղափոխելով:
Ինքը՝ մարդակեր Լիցկան, կտրականապես հերքում է նման լուրերը, սակայն հայտնի է, որ նա միայն օրեր առաջ է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ, ըստ երևույթին, զբաղված է եղել իր ապաստարանի կազմակերպմամբ:
Ինչևէ, եթե անգամ այս տմարդին իրոք հաջողվի դառնալ միսյե Դ՛Լիցկա, կարծում եմ` դրանից մենք միայն կշահենք, ու թքած, որ նա կկարողանա իր հետ Ֆրանսիա տանել տարիների ընթացքում թալանած իր հարստության մեծ մասը: Վստահ եմ, որ ապագա գարսոնը դեռ շատ խնդիրներ կունենա Ֆրանսիայի արդարադատության հետ, քանզի փորձը ցույց է տալիս, որ լիցկաները չեն կարողանում ադապտացվեն օրենքին ու վաղ թե ուշ հայտվում են ճաղերի հետևում, երբ գաղթում են արտասահման, որովհետև նրանց մտահորիզոնը մթագնում է, երբ բանը հասնում է օրենքով ապրելուն:
Դե ինչ մնում է մեզ, ապա կարող եմ ասել, որ ինչքան քիչ լիցկաներ մնան մեր հայրենիքում, այնքան ավելի առողջ կլինի հանրային մթնոլորտը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/312622128874716
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել