Անպաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով դաժանորեն վթարի ենթարկած քաղաքացուն 316 հոդվածով ձերբակալել են երեկ: Սիրելի համաքաղաքացիներ, ամենայն լրջությամբ հորդորում եմ ձեզ փողոցներում հեռու մնալ իշխանական պատգամավորներից: Նույնը հորդորեք բակերում խաղացող ձեր երեխաներին, որոնք հեծանիվ, սամոկատ, անվաչմուշկ (հայերեն` ռոլիկ) են քշում կամ անգամ գնդակով են խաղում: Էս մարդկանցից ամեն ինչ սպասեք մոտակա ամիսներին։ Եթե փողոցով քայլելիս, այնուամենայնիվ, դեմ-դիմաց դուրս գաք իշխանական պատգամավորներին, աշխատեք բարձրաձայն ֆիքսել, որ դուք անվնաս անցնում եք և դա արեք այնպես, որ կողքից քայլող մարդիկ էլ նկատեն և ֆիքսեն, որ վկաներ ունենաք: Էսքանը, զգույշ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել