Հուլիսի 19-ին հանրապետության հյուսիսային տարածքում կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր են առատ տեղումներ և կարկուտ: Հնարավոր է քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճան:
Իսկ հարավային շրջաններում, նաև Տաթևում, կպահպանվի արևային եղանակը, տեղումներ չեն սպասվում: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները: Սևանի ջուրը +18 է: 

Եղանակը Երևանում`
Հուլիսի 19-ին Երևանում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, երեկոյան տեղ-տեղ անձրև և ամպրոպ, քամին 12-15մ/վրկ:
Գիշերը +19+21, ցերեկը +31+33, երեկոյան +26+28: 

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել