Այս հայտարարությունը ոչ խուճապ, ոչ էլ առավել ևս նման տրամադրություններ առաջացնելու միտում ունի, պարզապես կանխատեսում է: Նմանատիպ կանխատեսում արվել էր ոչ վաղ անցյալում վարկային կազմակերպություններից մեկի նկատմամբ ընտրողական վերաբերմունքի և դրա արդյունքում լիցենզիայից զրկելու ժամանակ: Այն ժամանակ դեռ զգուշացվում էր, որ հանրային դժգոհությունների սլաքը կարող է ուղղվել դեպի այլ վարկային կազմակերպություններ:

Իսկ հիմա մեծ է բանկերի նկատմամբ բողոքների գեներացիայի հավանականությունը: Պատճառը բանկերի կողմից հայտարարված «վարկային արձակուրդ» կոչվածի ժամկետների լրանալու մեջ է: Մարդիկ որոշ բանկերի պարագայում բախվելու են կուտակված պարտավորությունները մարելու խնդրին այն դեպքում, երբ կան այնպիսիք, որոնք գրաֆիկի վերահաշվարկ են արել և մարումների իրականացումը վերսկսվելու է՝ ըստ գրաֆիկի:

Ուստի ԿԲ-ն, քանի դեռ ուշ չէ, լավ կլինի՝ առնվազն արտակարգ դրության պայմաններում վերանայի ֆինանսական կառույցների նկատմամբ վերաբերմունքի առկա ձևը՝ որպես կարգավորող մարմին կանխելու վարկային կազմակերպությունների հետ կապված այսօրվա բացասական նախադեպի կիրառությունը բանկերի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել