Ընտանիքը ամուր պետականություն ունենալու հիմքն է:
Նախ՝ սկսեմ նրանից, թե ինչու ընդունեցին կոնվենցիան: Փաշինյանական իշխանության գլխավոր ծրագիրն է քանդել այս պետության ազգային մտածողությունն ու արժեքները: Այս երկու տարվա մեջ համասեռամոլներն այնքան ակտիվացան, որ նրանց լիազորություններն անգամ վարչապետի մակարդակով պաշտպանված են: Լանզարոտեի պայմանագիրը դեմ է մեր ազգային արժեքներին: Այս իշխանությունն ամեն կերպ փորձում է թիրախավորել ապագա սերնդին և հետ պահել ազգային մտածողությունից:
Երկրորդ՝ այն բարբաջանքների մասին, թե իբր այս կոնվեցիան հանրապետականներն են բերել այն ժամանակ: Նախ՝ ԵԽ-ի անդամ բոլոր երկրներն այս կոնվենցիան ստորագրել են, իսկ այն ժամանակ իշխանությունն այս կոնվենցիայի հետ վարվեց այնպես, ինչպես որ վարվեց Ստամբուլյան կոնվենցիայի հետ, այսինքն` չբերեց ԱԺ և չվավերացրեց։ Սրանից հետևություն․ եթե Փաշինյանական իշխանությունը չցանկանար, ապա չէր վավերացվի կոնվենցիան: