Աշխարհի քարտեզ է կոչվում Երկիր մոլորակի քարտեզը, որն ընդգրկում է երկրագնդի ամբողջ մակերեսը: Աշխարհի ժամանակակից քարտեզի վրա կնկատեք 232 երկիր, որոնց մի մասը, սակայն, հարյուր տարի առաջ գոյություն չի ունեցել:
1922 թ. աշխարհի քարտեզը, որը հրապարակվել է Reddit հարթակում, յուրահատուկ է նրանով, որ դրա վրա կարող եք գտնել ներկայումս գոյություն չունեցող որոշ երկրներ: Խոսքը գնում է ներքոհիշյալ քարտեզի մասին։
Արտասովոր քարտեզը, որը համացանցի օգտատերերի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել, ստեղծվել է Լոնդոնում և հրապարակվել է 1922 թ. օգոստոսի 1-ին: Քարտեզի մեծ մասշտաբները թույլ են տալիս նկատել մի շարք հետաքրքրական դետալներ: Մասնավորապես՝ ոչ միայն նոր պետություններ կարող եք դրա վրա գտնել, այլև քաղաքներ, որոնք փոխել են իրենց անվանումները, ինչպես նաև հին առևտրային ճանապարհներ:

1322 թ. քարտեզի վրա չեք տեսնի Հավայան կղզիները, սակայն կնկատեք Սանդվիչևյան կղզիները. հենց այդպես է Հավայան կղզիներն անվանել լեգենդար ծովագնաց Ջեյմս Կուկը: Արաբական թերակղզու տարածքում Հիջազ անվանումով տարածք է նշված, որը, ինչպես վկայում է պատմությունը, իսլամի հայրենիքն է եղել: Պատահական չէ, որ հենց այնտեղ են գտնվում Մեքքան և Մեդինան:
Այսօր, ի տարբերություն 1922 թ. քարտեզի, աշխարհում չկան այնպիսի պետություններ, ինչպիսիք էին Բրիտանական Հնդկաստանը (այն ժամանակ այն զբաղեցնում էր ժամանակակից Հնդկաստանի, Բանգլադեշի, Պակիստանի ու Մյանմայի տարածքների մեծ մասը) կամ Կորեան (1922 թ. ներկայիս Հյուսիսային ու Հարավային Կորեաները մի միասնական պետություն էին կազմում): Չեք հանդիպի նաև Հարավսլավիային: 1922 թ. աշխարհում չկա Հորդանան կոչվող պետությունը. դրա տարածքը Պաղեստինի մի մասն էր կազմում:



