Մայիսի 11-ին արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մայիսի 11 N 553-Ա որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արա Նազարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել