Երեկ՝ ուշ երեկոյան, աչքովս ընկավ երկու օր առաջ հրապարակված ԱՄՆ ՄԶԳ շատ ոգևորված մի գրառում՝ ամերիկյան Freedom House կազմակերպության կողմից Հայաստանին տրված գնահատականների վերաբերյալ։ Այս գրառման մեջ ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ ոգևորությամբ է գրասենյակը նշում Հայաստանի առաջընթացը ու էլ ավելի ոգևորված ասում, որ շարունակելու է աջակցել էդ ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Որ կյանքս երկար չպատմեմ, զգացի, որ ստեղ մի բան էն չի, որոշեցի փորփրել, ու դժվար է ասել՝ ի զարմանս ինձ, որովհետև բաց գրքի ինչի՞ն պիտի զարմանամ, բայց, օ՜ հրաշք, պարզվեց, որ էդ «տպավորիչ առաջխաղացումը», որ սենց ոգևորված նկարագրում են ամերիկացիք, ոչ այլ ինչ է, քան 2.93-ից 3 բարձրանալ։ Համեմատության համար ասեմ՝ Ադրբեջանն էլ 1.07-ից հասել ա 1.14-ի։)))

Էս էն դեպքն ա, որ վիզ պետք էր առաջընթաց ցույց տալ, բայց շատ խաբել էլ չէր կարելի, կազմակերպության հեղինակություն կա, բան կա, որոշել են 0.7-ի առաջընթաց գրանցել։ Ու ամենախնդալուն՝ էդ փայլուն «առաջընթացի» ֆոնին Հայաստանն էդ անցումային երկրների շարքում ընդամենը 33-րդ տեղում է՝ կրելով պատվավոր «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» տիտղոսը։

Էստեղ մնում է հարցերի հարցը՝ ամերիկացիքի ինչի՞ն է պետք Փաշինյանի կառավարությանն էսպիսի ջանասիրությամբ ներկայացնել որպես առավել ժողովրդավար ու առավել արդյունավետ էն դեպքում, որ դա, մեղմ ասած, այդպես չէ։

Ասեմ ավելին՝ փորփրելս շարունակեցի, ու պարզվեց մի հրաշք պատկեր․ Հայաստանը 2007-2017 թվականներին ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ (Democracy score) գրանցել է միջինում 5.23-5.49 ցուցանիշ։ Մեթոդոլգիան փոխել են 2018-ից սկսած, բայց երկրի կատեգորիզացիան մնացել է նույնը, այսինքն՝ մեզ գովում են, ցուցանիշներ ենք իբր գրանցում, բայց շարունակում ենք մնալ «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»։ Ու էս սաղ 0.7 ու 0.25 (կոռուպցիայի հաղթահարման ինդեքսի դեպքում) մարժայի պատմություն ա ու իրավիճակը ֆրագմենտալ ներկայացնելու նուրբ արվեստ։

Հ․Գ․ Իմիջիայլոց, նույնիսկ Freedom House-ի Վիքիպեդիայի էջն է ասում, որ կազմակերպությանը քննադատում են ամերիկյան կառավարության շահով առաջնորդվելու մեջ, էլ չեմ ասում, որ 86% ԱՄՆ կառավարությունից ֆինանսավորվող կազմակերպությունն այդպիսի մեծ տոկոս պետական ֆինանսավորման հանգամանքը համարում է «խնդրահարույց, բայց անհրաժեշտ չարիք»։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ։

#UncleSam
#How_do_you_like_them_apples?
#Դրսից_օգնության_հասնողները

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել