Ալեն Սիմոնյանը թիրախավորում է նախկին գործընկերներին և առանց անուններ հնչեցնելու մեղադրանքներ է հնչեցնում։ Լրատվական համայնքի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում։ Այսպիսի ելույթները ոտնահարում են խոսքի ազատության սկզբունքները և միջազգային ասպարեզում իջեցնում Հայաստանի դերը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ալեն Սիմոնյանին անհիմն և անհասցե մեղադրանքներ չհնչեցնել, հարգել ընդդիմախոսների կարծիքն ու լրատվականներին չբաժանել յուրայինների ու ոչ յուրայինների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել