Politik.am-ը գրում է․
Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, «Անտարես» ընկերության սեփականատեր Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում կասկածի տակ է դրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած անձանց հեղինակությունը։ Խոսքը Հայաստանի և Արցախի նախկին չորս վարչապետների մասին է։ Մարտիրոսյանը պնդել է, որ այդ անձիք հեղինակություն չեն վայելում հասարակության շրջանում և չեն կարող երաշխավորություն ներկայացնել որևէ մեի համար։
բայց հետաքրքիր է, որ նախկին վարչապետների հեղինակությունը կասկածի տակ է դնում մի մարդ, որը 2017 թվականի ընտրություններում իր հարազատ թաղամասում, որպես պատգամավորության թեկնածու հավաքել էր 253 ձայն։ Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը այդ ընտրությունների մասնակցում էր Արցախի հողերը ահնձնելու գաղափարի ներքո ու այն որ իրենք հավաքեցին ոչ ավելի քան 1 տոկոս հասարակության գնահատակնն էր իրեն գաղափարներին։ Արմեն Մարտիորսայնն էլ այդ հող ահնձնողների թվին էր պատկանում։
Մարտիրոսյանը հիշատակված գրառումը կարող է մեկ արդարացում ունենալ՝ նա փորձում է արդարացնել կառավարությունից ստացած 100 հազար դոլար գումարը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի կառավարությունը երկու տարի շարունակ ֆինասնավորում է Արմեն Մարտիրոսյանի ընկերությանը ու բնական է, որ վերջինս փորձելու էր արդարացնել ստացած գումարները։
Ի դեպ օրերս հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հիշեցրել էր, թե ինչպես է Ապրիլի 24-ի հիշատակի օրը անցկացնում Արմեն Մարտիրոսյանը, որը կողմնակից է Արցախի հողերի հանձնմանը․«Ապրիլի 24-ը տարբեր մարդիկ տարբեր են նշում: Հայերը հնարավորության դեպքում այցելում են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ են դնում անմար կրակի առաջ, իսկ պետ-բյուջեից առանց տենդերի հպարտների փողերը և ժպիտները հավաքողները այսպես...»,- գրել էր Մալյանը կից հրապարակելով լուսանկար։