Armdaily.am-ը գրում է․
«Նման բան չի եղել, տեսագրությունից շատ հստակ երևում է, որ ես իջել եմ այնտեղ, որպեսզի հանդարտացնեմ և նայեմ փորձեմ բաժանել: Հայհոյանքների մասին առաջին անգամ եմ լսում, քանի որ դրանք իմ բառամթերքում առհասարակ բացակայում են»,-ArmDaily.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մայիսի 8-ին ԱԺ-ի միջադեպի ժամանակ հայհոյանքներ հնչեցրել է և որի համար իրեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սաստել է, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ իր գործունեությունը տեսնելով, դժվար կգտնվի մեկը, ով կասի, որ ինքը կարող է իրեն թույլ տալ նման տեսակի դրսևորումներ:
«Ինչ վերաբերում է իմ գոռգոռոցին, ես ընդամենը բղավել և ասել եմ, որ սա խորհրդարան է, վերջ տվեք այս խուժանության դրսևորմանը, բայց որևէ տեսակի հայհոյանք չի եղել: Իսկ ինչ վերաբերում է պարոն Ավինյանին, ապա չեմ էլ նկատել, որ ինձ նման բան ինչ-որ մեկն ասել է»,-նշեց նա: