Սասուն Միքայելյանի ելույթից ընդհամենը մի կտոր ինձ դուր եկավ`մանդատը վայր դնելը:
Սասուն Միքայելյան, այդպես որ «հուզիչ» ելույթ եք ունենում, դատապարտում եք հայհոյանքն ու վիրավորանքը, որտե՞ղ էիք այն ժամանակ, երբ հենց ձեր քաղաքական թիմակիցները հայհոյանքներ, վիրավորանքներ,
սպառնալիքներ էին հնչեցնում Հանրապետական կուսակցության անդամների նկատմամբ, բա ո՞ւր էր այդժամ ձեր այս «բարի հրեշտակի» կերպարը: Երբ ԱԺ-ի ամբիոնից վարչապետը ժամանակ առ ժամանակ վիրավորանքներ է հնչեցնում ընդդիմադիր գործիչների հասցեին, ինչո՞ւ չեք դատապարտում նրա քայլերը և նորից այսքան հուզված ելույթ ունենում:
Հայհոհանքն ու վիրավորանքը միանշանակ պետք է տեղ չունենան մեր կյանքում, բայց այսքան շուտ մոռացա՞ք, պարոն Միքայելյան, թե Դուք ուղիղ եթերում բազմահազարանոց դիտելիությամբ տեսաերիզում ինչպես հայհոյեցիք Երանոյան Լյովային, չէ՞ որ այդ եթերը դիտում էին մայրեր և քույրեր:
Իրական տղամարդն ունենում է իր սեփական տեսակետն ու չի նայում դիմացի տղամարդու քայլերին։ Պահպանեք Ձեր հայրենասեր տղամարդուն վայել կերպարը և ուղղակի հեռացեք այն տեղից, որը երբևէ Ձերը չի եղել: