Արդեն կասկած չի հարուցում, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ և իր ընտանիքապետությունը հաստատեց Հայաստանում բացառապես սեփական բարեկեցությունը բարելավելու նպատակով: Լրագրողի կամ խմբագրի չնչին եկամտով, դեղին հոդվածներ գրելով նա չբավարարվեց և պետականությունը դարձրեց մի իսկական կազինո, որտեղ ինքը ջեկ-փոթ է շահել` տիրանալով վարչապետի աթոռին:

СНГ-компромат տելեգրամյան ալիքի հրապարակման համաձայն` Նիկոլն ու իր կինը, ի սկզբանե հանդես գալով կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո, ստեղծեցին իրենց սեփական կոռուպցիոն սխեման և սկսեցին անթաքույց կերպով գումար շորթել բոլոր նրանցից, ովքեր նախկինում բարձր պետական պաշտոն են զբաղեցրել կամ էլ ունեցել են բիզնես: Այդպիսով ամուսնական զույգը հավաքել է մոտ 1,5 միլիարդ եվրո:

Այն, որ հեղափոխականները միջազգային հարթակներում խայտառակում են Հայաստանի Հանրապետությունը, նորություն չէ: Այստեղ խնդիրն այլ է:

Խնդիրն այն է, որ բանավոր կերպով, պահանջելով կամ սպառնալով, թե «գումար տվեք, ես էլ փոխարենը ձեզ կալանավորելու հրահանգ չեմ իջեցնի», այս գործելաոճը կարծես թե չգոհացրեց Փաշինյանին: Նրան հավաքված փողը քիչ թվաց, և երկար-բարակ մտորելով` նա որոշեց շրջանառության մեջ դնել «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» հակաժողովրդավարական և հակաիրավական օրենքը, որը նրան հետագայում կօգնի ցանկացած անձից փող պոկել` առանց դրա համար բավարար հիմքեր ունենալու:

Այսպիսով՝ Փաշինյանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում` թոզ փչել իր կողմնակիցների աչքերին և ասել․ «Նայեք, տեսեք, ես կուլակաթափ եմ անում նախկին թալանչիներին, հետ եմ բերում ձեզնից գողացված փողերը, ժողովուրդ ջան:» Եվ «ժողովուրդ ջան»-ն էլ սրտատրոփ ու երախտապարտ մի հայացք կձգի դեպի յուր ազգընտիր վարչապետը` օրհնանքի և գոհունակության խոսքեր շռայլելով, առանց գիտակցելու, որ մարդկանցից խլված գումարները գնում են մեկ ուղղությամբ, և այդ ուղղությունը ամենևին էլ ՀՀ պետական բյուջեն չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել