ԱԺ-ն վավերացրեց մի կոնվենցիա, որի համաձայն՝ տարրական դասարաններում, օրինակ՝ 1-ին, 2-րդ և այլն, երեխաներին կասեն, որ կարող են ինքնուրույն որոշել՝ ինչ սեռական կողմնորոշում ունենան, որ տղան կարող է տղայի սիրել, աղջիկը` աղջկա: Կսովորեցնեն, թե ինչ է սեքսը, երեխաները կսկսեն մտածել դրա մասին, կհասկանան-չեն հասկանա կամ սխալ կհասկանան, դա էլ մեկ ուրիշ խնդիր է: Կսովորեցնեն, թե ինչպես են ունենում սեռական հարաբերություններ և այլն: Այսինքն՝ դպրոցական կյանքի հենց սկզբից երեխան կլսի և կխոսի սեքսի մասին:
Այո՛, ավարտական դասարանների երեխաները պետք է իմանան, թե ինչ է սեռական հարաբերությունը, բայց ոչ երբեք տարրական դասարանի երեխաները:
Նիկոլի գլխավորած ապազգային և հակաավանդական իշխանությունները շարունակում են Ստամբուլյան կոնվենցիայից բխող ալյասերումների տարածումը` ոչնչացնելով մեր ներկան ու ապագան: