Դե Բլազիոյի խոսքով՝ քաղաքում նման համախտանիշ է հայտնաբերվել 38 երեխայի մոտ, ևս ինը դեպքերում ախտորոշումը դեռևս չի հաստատել: Հիվանդ երեխաների մոտ նկատվում է ավելորդ իմունային ռեակցիա, որը հանգեցնում է ներքին օրգանների վնասմանը:
Այս տեղեկությունը հաստատել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։ Նա հստակեցրել է, որ Նյու Յորքում ստուգվում է նշված համախտանիշի 85 դեպք։
Նշվում է, որ բորբոքային համախտանիշի ախտանշանները նման են Կավասակի հիվանդությանը (արյունատար անոթների բորբոքային հիվանդություն․ հիմնական ախտանիշներն են՝ տենդ, որը տևում է ավելի քան 5 օր և չի պատասխանում սովորական դեղորայքին) և Տոքսիկ շոկի համախտանիշին (բակտերիալ տոքսինների ազդեցությամբ առաջացող վիճակ է, բնորոշ ախտանիշներն են տենդը, ցանը, մաշկի շերտազատումը և զարկերակային ճնշման անկումը)։
Հաղորդվում է, որ երեխաների 47 տոկոսը վարակված է կորոնավիրուսով, իսկ 81 տոկոսի օրգանիզմում կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել։
Աղբյուրը հավելում է, որ նման դեպք են գրանցվել նաև Եվրոպայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել