Դավիթ Խաժակյանը օրեր առաջ կանաչապատման ՀՈԱԿ-ի ցախավելներին էր անդրադարձել, որոնք ծառերի ճյուղերից էին: Ես էլ այսօր Կոմիտասում, մասնավորապես թաղապետարանի դիմացի այգում ու Կոմիտասի գիրոսի դիմացը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի արտահագուստով աշխատողներին տեսա, կրկին ինչ որ բուսական ծագման ցախավելներով:
Չէ, ես չեմ ասում սխալ ա կամ ճիշտ, ես ուզում եմ հասկանամ՝ էս նորմա՞լ ա: Նորմալ ա՞ էս լուսավոր դարում քաղաքը սենց միջոցներով մաքրել:
Եթե նորմալ չի, գուցե էտ տարբեր ֆինտուֆլիշկեքով փոշեկուլ-մեքենաների տեղը մի 1000 հատ նորմալ ցախավել նվեր ուզեք, որ քարե դարի մակարդակի միջոցներով չավլեք փողոցները:

Հ․Գ․Hakob Karapetyan-ի համար երիցս կրկնեմ, որ դավադրության տեսություններ չհյուսի․ ո՛չ, Խաժակյանին անձամբ չեմ ճանաչում, ո՛չ, միասին դավեր չենք նյութում քաղաքապետարանի դեմ, այո՛, տեսել եմ Խաժակյանի գրառումը, ու էսօր հենց աչքովս ընկավ էս երևույթը, միանգամից դա հիշեցիր:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել