Երեկ Նիկոլ Փաշինյանն իր ամենավատ ելույթն ունեցավ, որի ժամանակ արդարացրեց բռնությունը։ Փաշինյանի այս հակաժողովրդավարական ելույթը բուռն ծափերի արժանացավ․ ըստ էության, ծափահարողները համաձայն են բռնության արդարացման հետ։ Այդ ընթացքում չծափահարեց երեք պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, Մխիթար Հայրապետյանը և Տաթևիկ Հայրապետյանը։ Չգիտեմ՝ գուցե իրեն չծափահարելը տեխնիկական խոտան է, բայց ես հույսս չեմ կորցնում, որ իրենք գիտակցված չեն ծափահարել։ Եվ եթե այդպես է, ապա նրանք են Փաշինյանի իրական բարեկամներն ու սրտացավ թիմակիցները։ Նրանք են իշխանության ներսում ողջախոհ գործիչները։
Հ․Գ․ Ինձ շատ զարմացրեց տարիների շարունակ ժողովրդավարության մասին խոսող, դրա համար գրանտներ ստացող և ատելության մթնոլորտից դժգոհող մի քանի պատգամավորների կոմսոմոլի նվիրվածության ծափահարելը։ Փաստորեն, կեղծում էիք։