Վարչապետի ելույթը գալիս է փաստելու, որ Հայաստանում հաստատվել է անպատժելի բռնության մշակույթ, որը փոխարինել է քաղաքական բանավեճին:

Վարչապետի ելույթը փաստում է, որ նրա ընկալումները ոչնչով չեն տարբերվում Շմայսի ընկալումներից: Նրա ելույթը փաստում է, որ իր արժեհամակարգը չի տարբերվում Մարուքյանին թիկունքից հարվածած պատգամավորների արժեհամակարգից:

Այս իշխանությունները, քաղաքական մշակույթին հասցրած վնասներից բացի, հասցրել են ամենամեծ վնասը` բարոյական վնաս` արժեզրկելով ինստիտուտները:

#ԳյադաներիԺամանակներ են, և դա կավարտվի այս իշխանության հեռանալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել