Armdaily.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի եւ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ միջև 01.04.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է երկու հատ 2020 թվականի արտադրության քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ): Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ:

ArmDaily.am-ը ՊԵԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ ընկերությունը պաշտոնական գրանցում ստացել է 2018թ-ի մայիսին 21-ին, զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: 

Ընկերությունը գրանցված է Կոոմիտասի պողոտա 19/1 հասցեում: Հետաքրքրական է, որ նշված հասցեում ընկերությունը 2018թ-ի սեպտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանի h.3078-Ա որոշմամբ կառուցապատման աշխատանքներ իրականացնելու թույտվություն է ստացել: 

 

Երևանի քաղաքապետարանի h.3078-Ա որոշումն ամբաղջությամբ՝ այստեղ.

Ընկերությանը քաղաքապետարանի կողմից անշարժ գույքի հասցեներ տրամադրվել է նաև 2019թ-ի փետրվարի 14-ի  h.285-Ա որոշմամբ

Երևանի քաղաքապետարանի h.285-Ա որոշումն ամբաղջությամբ՝ այստեղ.

«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ն 2020թ-ի փետրվարի 29-ի դրությամբ ունի գրանցված ընդամենը 4 աշխատակից: Այս մասին տեղեկանում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարված պարտադիր վճարումներից (յուրաքանչյուր աշխատակցի համար ամեն ամիս վճարվում է 1000 դրամ):

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերության սեփականատերերն են Էդուարդ Գասպարյանը, Արթուր Քերոբյանը և Վահան Ավագյանը։

Արթուր Քերոբյանը Էդուարդ Գասպարյանի հետ համահիմնադիր է եղել նաև ԴԱՎԹԱՇԵՆ-ՏՈՒՆ Ս/Կ-ում: Այս ընկերությունը 2016թ-ին թույլտվություն է ստացել շինարարական աշխատանքներ իրականացնել Դավթաշեն 3-րդ թաղամասում: Ընկերությունը լուծարված է: 

Էդուարդ Գասպարյանը «ԷԳԱ» ՍՊԸ ընկերությունում համասեփականատեր է: ՊԵԿ-ից տեղեկանում ենք, որ «ԷԳԱ» ՍՊԸ-ն գովազդային գործակալություն է, այս պահի դրությամբ գործող է:

Այստեղ հետաքրքրականն այն է, որ նշված ընկերությունը թեև գրանցված է որպես գովազդային գործակալություն, բայց Երևանի քաղաքապետարանի 2018թ-ի հոկտեմբերի 10-ի  h.3271-Ա որոշմամբ ընկերությանը տրամադրվել է կառուցապատման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել