Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը և նրա կինը՝ մոդելավորող Վիկտորյա Բեքհեմը, հայտնվել են խոշոր սկանդալի կենտրոնում, գրում է Daily Mail-ը:
46-ամյա Վիկտորյան և 45-ամյա Դևիդը ավելի քան 12 մլն դոլարի վարկ են վերցրել։ Այդ գումարը զույգը վերցրել է իրենց ընկերության՝ Beckham Brand Limited-ի անունից։ Գումարը նախատեսված էր, ինչպես պնդում էին Բեքհեմները, Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի համար։
Ըստ հաղորդման՝ զույգը վարկը պետք է մարի 2,5% տոկոսադրույքով՝ 10 տարվա ընթացքում:
Սակայն պարզվել է, որ գումարը ոչ թե ֆուտբոլային ակումբի, այլ Մայամիում շքեղ առանձնատան արժեքի կեսը վճարելու համար է։
Աստղային զույգի այս քայլն առաջացրել է բրիտանացիների զայրույթը, քանի որ օրերս Վիկտորյան պետությունից միջոցներ էր խնդրել իր Victoria Beckham նորաձևության բրենդին աջակցելու համար։
«Եթե Վիկտորյան կարող էր 10 միլիոն ֆունտ վարկ վերցնել Մայամիում առանձնատուն ձեռք բերելու համար, ապա նա կարող է նաև գումար վերցնել առաջին հերթին իր աշխատակիցներին վճարելու համար, ոչ թե փորձել ապավինել ամերիկացի հարկատուներին»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։