Hayeli.am-ը գրում է.
Ինչպես հուլիսի 12-ին Կոտայքի մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում «Միլիոններ» խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել էր մահացած 66-ամյա
Գագիկ Շուխյանի դին: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Նարեկ Նալբանդյանի կողմից հարուցվել էր քրեական գործ և նշանակավել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Այս մասին hayeli.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Այսօր՝ հուլիսի 18-ին, մեզ հայտնի դարձավ, որ Գագիկ Շուխյանը, ով աշխատում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Լաբորատոր ինստիտուտում՝ որպես առաջատար մասնագետ, հանկարծամահ լինելուց առաջ եղել է նշված խաղատանը և գումար էր պարտվել: Մահացածի դին դատաբժշկական փորձաքննության ենթարկելուց հետո, բռնության հետքեր չեն հայտնաբերվել մարմնի վրա:
Ի դեպ, մեր տեղեկություններով խաղատան տեսախցիկները ֆիքսել են, թե որ ժամին է Գ. Շուխյանը այցելել խաղատուն, ինչքան է խաղացել և երբ է դուրս եկել խաղատնից ու հանկարծամահ եղել: