Կարդացի Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայության հաղորդագրությունը` հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմնավորմամբ.
Մոտս տպավորություն ստեղծվեց, որ կամ Երևանի քաղաքապետարանում կրեատիվի բաժին է ստեղծվել, կամ էլ Արմավիրի (Հոկտեմբերյանի) քաղաքապետարանից գրեֆ են ստացել...
Ստորև ներկայացնում եմ նշված հաշվարկը, իմ կողմից ավելացնելով մի քանի հավելյալ կետեր, որոնց շնորհիվ ուղեվարձը կարող են դարձնել 200 դրամ
Միկրոավտոբուսի մեկ ուղևորի փոխադրման սակագնի հաշվարկը (մեկ ամսվա կտրվածքով)
1.Օրական 1 միկրոավտոբուսի միջին վազք + 10 կմ զրոյական 215 կմ
(միկրոավտոբուսի 1 շրջապտույտը՝ 32 կմ, 6.5 երթ)
2. Մեկ միկրոավտոբուսի վառելիքի միջին ծախսը 100 կմ 18.5 մ3
3. 30 օրվա վառելիքի ծախսը (215 x 30 = 6450 կմ/100 x 18.5 ≈ 1195մ3)
1195մ3 x 220 դրամ 262.900 դրամ
4.Յուղի փոխարինում ամսական
(6450 կմ համար՝ 6.8լ x 1900 դրամ) 12.920 դրամ
5.Այլ (տրանսմիսիոն) յուղեր և քսայուղեր (40.000 վազքի համար) 1870 դրամ
6.Մարտկոց (34.000 : 24) 1417 դրամ
7.Անվադողեր (վազքը 75.000 կմ) (6 x 38.000 : 11,6) 19.655 դրամ
8.Պահեստամասեր, ընթացիկ նորոգում (նախկին նորմ – 20%) 65.000 դրամ
9.Վարորդների աշխատավարձ (ներառյալ հարկեր) 150.000 դրամ
10.Հարկեր (հաստատագրված) 33.600 դրամ
11.Երթուղու սպասարկման վճար 16.500 դրամ
12.Գույքահարկ, տեխզննում, ԱՊՊԱ 6.000 դրամ
13.Ավտոմեքենայի ամսական ամորտիզացիան (ներառյալ վարկի %) 190.138 դրամ
(11,408,280/60)
14.Վերադիր ծախսեր (միջին) 1.573 x 30 47.190 դրամ
15.Ընդամենը ծախսեր 807.190 դրամ
16.Վճարովի ուղևորների թիվը 5.850
Ընդամենը ինքնարժեքը
((3 + 4 + 5 + 6 + 7 + 8 + 9 + 10 + 11 + 12 + 13 + 14) / 5.850) 138.0 դրամ
Շահույթ 5% 6.9 դրամ
Մեկ ուղևորի փոխադրման սակագինը։ 144.9 դրամ
17. Միկրոավտոբուսը մեկ-մեկ մոյկա տանելու ծախսեր 7560 x 10 75.600 դրամ
18. Պարբրիսից կախելու փափուկ խաղալիքներ 4560 x 11 50.160 դրամ
19. Վարորդի գոնե շաբաթը մեկ բաղնիք գնալու ծախսեր 4900 x 4 19.600 դրամ
20. Միկրոավտոբուսը սրահը մաքրելու ծախսեր 2100 x 30 63.000դրամ,
21. թաթուլի ու արմենչիկի վերջին հիթերի դիսկեր գնելու ծախսեր 1500 x 15 22.500 դրամ
և այլն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել