Մինեսոտա նահանգի էպոպեայի մասին
Երեկ երեկոյան կայծակնային արագությամբ տարածվեց լուր` ԱՄՆ Մինեսոտա նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ:
Ինչ է պետք իմանալ այս առումով.
1. Նախ՝ ԱՄՆ 8 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը:
2. Իսկ Մինեսոտան ճանաչել է Խոջալուն դեռևս 2016թ.:
1. Սենատի ավտոմատացված համակարգը «քվեարկության» է բերել 2019թ. օրակարգ մտած և չքվեարկված SF 2864 բանաձևի նախագիծը: Ամեն ինչ ժամացույցի պես է աշխատում, բայց համաճարակը հաշվի չի առնվել:
2. Փետրվարի 2-ին օրակարգ է բերվել երկրորդ նմանատիպ նախագիծը, որի հեղինակը մեկ սենատոր է:
3. Բանաձևը Սենատում չի քվեարկվել/քննարկվել/ընդունվել:
4. Մեկ սենատոր ստորագրել է այն, և բանաձևը հրապարակվել է (այդպես լինում է՝ հաշվի առնելով օրենսդրական առանձնահատկությունները):
5. Բանաձևը, բնականաբար, պարտադիր իրավաբանական ուժ չունի և սիմվոլիկ հայտարարություն է:
6. Այն էապես տարբերվում է նշված 8 «ճանաչումների» բանաձևերից: