The Walt Disney կինոստուդիան հայտնել է «Աստղային պատերազմներ» կինոպատումի նոր ֆիլմերի ռեժիսորի անունը։ Ֆիլմերի վրա կաշխատի «Օսկար» մրցանակի դափնեկիր Թայկա Վայտիտին, հաղորդվում է նախագծի կայքում։

Վայտիտին նկարահանել է սերիալի եզրափակիչ էպիզոդը` «Մանդալորեցի»։ Նա կլինի կինոպատման ոչ միայն ռեժիսորը, այլեւ շարունակության սցենարի հեղինակը։ Համահեղինակ կդառնա շոտլանդացի սցենարիստ Քրիստի Ուիլսոն-Քերնսը։ Նա ստացել է կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակը եւ առաջադրված է եղել «Օսկար»-ի «1917» ֆիլմի վրա աշխատանքի համար։

Բացի այդ՝ ամերիկացի դարամատուրգ Լեսլի Հեդլանդը մշակում է «Աստղային պատերազմներ» կինոպատման ներ սերիալը, որն առայժմ անուն չունի։ Բացի այդ՝ նա կդառնա նախագծի պրոդյուսերն ու շոուրանները։

Վայտիտին եւ Հեդլանդն առայժմ չեն հայտնել նախագծերի թողարկման ժամկետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել