Ֆիլմ նկարահանելը բավականին բարդ և ծախսատար գործ է։ Միջինում համակարգչային հատուկ էֆեկտներով մեկ դրվագ նկարահանելու արժեքը 10-ից 60 հազար դոլարի սահմաններում է տատանվում։ Սակայն որոշ դեպքերում մեկ դրվագի նկարահանման համար այնքան գումար է ծախսվում, որը կբավականեցներ մեկ այլ ֆիլմի նկարահանման համար։ Հիվանդանոց պայթեցնել, մի քանի կիլոմետրանոց մայրուղի կառուցել, մի քանի տասնյակ աստղերի տանել ինչ-որ խուլ վայր՝ նկարահանելու համար. այս ամենը կարող են անել միայն այն ռեժիսորները, որոնք ցանկանում են լավ ֆիլմ նկարահանել։
Խավարի ասպետը
Ֆիլմում մի հատված կա, որտեղ Ջոկերը դուրս է գալիս հիվանդանոցից, և այն միանգամից պայթում է։ Այս դրվագն ամենաթանկարժեքն է ֆիլմում, և այն համակարգչային գրաֆիկա չէ։ Այս դրվագը նկարահանելու համար լքված շինություն են գնել, այն ձևավորել են հիվանդանոցի նման և պայթեցրել այն։
Սարդ-մարդ. վերադարձ տուն
Ովքեր նայել են ֆիլմը, կհիշեն Թոմի Սթարքի հայրական վերաբերմունքը Սարդ-մարդու հանդեպ։ Երկաթե մարդու հետ այս դրվագը նկարահանելու համար Ռոբերտ Դաունի Կրտսերին վճարել են 10 միլիոն դոլար։ Այս դրվագի տևողությունն ընդամենը 15 րոպե է։
Ես լեգենդ եմ
«Ես լեգենդ եմ» ֆիլմում ամենաթանկարժեք դրվագը տարհանման հատվածն է, երբ բժիշկ Ռոբերտ Նևիլը (Ուիլ Սմիթ) փորձում էր փրկել իր կնոջը և դստերը, իսկ զինվորականները ռմբակոծում էին Բրուքլինի կամուրջը։ Այս նկարահանումների մասնակցել են մոտ 1000 ստատիստներ, ներգրավվել են 14 պետական կառույցներ և նկարահանման 250 անդամներ։ Արդյունքում այս տեսարանն արժեցել է 5 միլիոն դոլար։
Փերլ Հարբոր
Հայտնի տեսարանը, որտեղ ճապոնացիները հարձակվում են Փերլ Հարբորի վրա, ստեղծողների վրա ավելի թանկ է նստել, քան իրական հարձակումը։ Հայտնի է, որ այս տեսարանի նկարահանման համար ռեժիսոր Մայքլ Բեյը ծախսել է 7,5 միլիոն դոլար։
007. սպեկտր
Երբ մտածում ես Բոնդի մասին, հիշում ես նրա թանարժեք մեքենաները։ «007. սպեկտր» ֆիլմում Բոնդը վարում էր Aston Martin DB10, որը դեռևս վաճառքի չէր հանվել։
Ֆիլմը լի է պայթյուններով և վթարներով։ Բոնդի 10 մեքենաներից 7 մինչև նկարահանումների ավարտն ավիրվեցին։ 300-350 միլիոն դոլար ընդհանուր բյուջե ունեցող ֆիլմում նկարահանման խումբը ոչնչացրել է շուրջ 36 միլիոն դոլարի ավտոմեքենաներ։