Հիշո՞ւմ եք, որ վերջերս նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ «Հրապարակ» օրաթերթում դատված լինելու մասին իբր անձնական տվյալ հրապարակելու փաստի առթիվ մեր իրավապահները քրեական գործ էին հարուցել:

Այսօր նախարար Արսեն Թորոսյանը Կարեն Վարդանյանի առողջությանը վերաբերող տվյալներ է հրապարակել: Այդ տվյալները, ի տարբերություն Պապիկյանի վերաբերյալ տվյալների, իրականում պաշտպանված են, և որևէ մեկն իրավունք չունի հրապարակելու:

Դուք էլ եք կարծո՞ւմ, որ Հայաստանում երկակի ստանդարտներ գոյություն չունեն, ու հենց վաղն առավոտյան քրեական գործ կհարուցվի, ու Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել