Դուք էլ եք կարծո՞ւմ, որ Հայաստանում երկակի ստանդարտներ գոյություն չունեն, ու հենց վաղը Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի


14:21 , 5 մայիս, 2020

Հիշո՞ւմ եք, որ վերջերս նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ «Հրապարակ» օրաթերթում դատված լինելու մասին իբր անձնական տվյալ հրապարակելու փաստի առթիվ մեր իրավապահները քրեական գործ էին հարուցել:

Այսօր նախարար Արսեն Թորոսյանը Կարեն Վարդանյանի առողջությանը վերաբերող տվյալներ է հրապարակել: Այդ տվյալները, ի տարբերություն Պապիկյանի վերաբերյալ տվյալների, իրականում պաշտպանված են, և որևէ մեկն իրավունք չունի հրապարակելու:

Դուք էլ եք կարծո՞ւմ, որ Հայաստանում երկակի ստանդարտներ գոյություն չունեն, ու հենց վաղն առավոտյան քրեական գործ կհարուցվի, ու Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի: