Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք: Մահացել է մեկ քաղաքացի:

Վարակվածների ընդհանուր թիվը 2619 է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 40 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1111,  փաստացի բուժվողներինը՝ 1462: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 25 846 քաղաքացի:

 Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել