1992թ. հունվարի 7-ից ԱՄՆ-ն պաշտոնապես սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդական առաքելության առաջին փուլը: Ըստ էության, այն տևեց մինչ 1992թ. նոյեմբերի 3-ը: Պետդեպի, ԱՄՆ ԱԽ գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ամերիկյան կողմը «ամենօրյա ռեժիմով» էր միջնորդություն անում:
Թուրքիան քաշում էր հետևյալ նախապայմանները.
1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում,2. ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում,
3. ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հայտարարություն,
4. Անկախության հռչակագրի վերախմբագրում,
5. Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում,
6. Հետագայում ավելացավ և ամրապնդվեց նաև Արցախը Ադրբեջանին «վերադարձնելու» նախապայմանը:
Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Վստահ եմ՝ հիմա էլ նախապայմանները նույնն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158363590250421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել