ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալբերտ Աբգարյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ալբերտ Աբգարյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներում:
Նյութի աղբյուր՝ https://www.e-gov.am/decrees/item/22130/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



