Ամերիկյան Lionsgate կինոընկերությունը որոշել է հետաձգել «Ջոն Ուիք» ֆիլմի 4-րդ մասի պրեմիերան: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ դա պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակով:
The Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ ֆիլմը վարձույթում կլինի 2022-ի մայիսի 27-ից նախատեսվածից 1 տարի անց:
Հիշեցնենք, որ նախկինում հայտնի էր, որ ֆիլմը վարձույթի կհանվի 2021-ի մայիսի 21-ին: Ֆիլմաշարը պատմում է վարձու մարդասպան Ջոն Ուիքի մասին, որին մարմնավորում է կանադացի դերասան Կիանու Ռիվզը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել