Տավուշի մարզի Աչաջրի ծննդատան թեման արտակարգ դրության ավարտից հետո կրկին կհայտնվի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուշադրության կենտրոնում:
Այս տողերը կարդացի լրատվականներից մեկի էջում: Հիմա ուզում եմ մեր հայրենակիցներ բացատրեմ ,թե ինչու Թորոսյանին Աչաջուր Ակ- ի ծննդատուն փակելու կպչուն միտքը հանգիստ չի տալիս: Սկսեմ ամենասկզբից: Նախ, որովհետև Թորոսյանը ազգայնասեր չէ և իր համար գոյություն չունի սահման, անվտանգություն, նոր կյանք հասկացողությունը:
Մյուսը, որովհետև Թորոսյանը չի ցանկանում որևէ գումար տրամադրել ծննդատան բարելավման համար, որովհետև պարգևավճարներից կպակասի :
Հաջորդ կարևոր փաստը նա է, որ Աչաջուր ԱԿ-ի տնօրեն` մանկաբարձ գինեկոլոգ Koryun Vardapetyan- ը շատ գրագետ, պատրաստակամ, ազգայնասեր, իր կոչմանը, բժշկի երդմանը հավատարիմ մարդ է: Եվ քանի որ Կորյուն Վարդապետյանը այն բժիշկներից է ,ով հրաժարվել է կատարել մի շարք դավադիր ծրագրեր (գարդասիլ և այլն , ով աշխատում է միայն ի շահ տարածաշրջանի բնակիչների, ով այս համավարակի ընթացքում այնքան ուշադիր և նվիրված է աշխատում, որ համայնքում ոչ մի վարակակիր չկա, ապա ապաշնորհ նախարարին ձեռք չի տալիս նման մասնագետ ունենալը: Ասել թե Աչաջրում մասնագետ չկա, ինչը բազմիցս ասել է նախարարը, դա ընդամենը քողարկված սուտ է, որի տակ շատ բացատրություններ կան :
Իսկ Աչաջուր ԱԿ-ի արդիականացման հետ կապված կարող եմ մի փաստ արձանագրել: Դեռևս մարտի 11- ին պարոն Պերճ Աբգարյանը եղել է Աչաջուր ԱԿ- ում և ծանոթացել է իրավիճակին: Պարոն Աբգարյանի հետ ձեռք է բերվել մի շարք համաձայնություններ ,որ Աչաջուր ԱԿ-ի ծննդատունը կվերանորոգվի և կարդիականացվի: Եվ վերջում ավելացնեմ. պարոն նախարարար ձեռքերդ հեռու Աչաջուր ծննդատնից, այն շատ ծանր հետևանքներ կունենա, այս փուշը հաստատ կմնա ձեր կոկորդում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1127699430921170&id=100010433703964
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել