Այն ինչը, որի մասին այսօր իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ հայտարարեց Միքայել Մինասյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի բացատրությամբ կաշառք ստանալու փորձ է համարվում, որի համար սահմանվում է մինչև տասներկու տարվա ազատազրկում:
Իհարկե ինչպես պարզվում է Միքայել Մինասյանի դեպքում հանցավոր տարր պարունակող գործարքը կողմերից մեկի մերժման պատճառով այնուամենայնիվ չի կայացել, սակայն հետեւելով վերջին երկու տարվա իրադարձություններին ու նաեւ նկատի առնելով մեկ օրում «օլիգարխ»-ից «խոշոր գործարարի» վերածված նախկին որոշ պաշտոնատար անձանց փաստը այլեւս որեւէ կասկած չի կարելի ունենալ, որ շատերի դեպքում նման գործարք կայացել է ու նաեւ կարծում եմ դժվար չի լինի գուշակել թե ում պատկանող հիմնադրամի հաշվին պիտի մուծված լինեն քրեական գործերի պարագային «անգործության» ու «թողտվության» դիմաց պահանջված գումարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել