Անկեղծ արդեն զզվելի է մեր հասարակության, հասարակական-քաղաքական կոչվող ակտիվի երեսպաշտ պահվածքը։
Ուրեմն երկրի գլխավոր աներձագը իրենց իսկ կողմից ԱԱԾ պետի պաշտոնում նշանակված և իրենց իսկ կողմից անվերապահ աջակցություն ստացած մարդուն մեղադրում է ՌԴ գործակալը լինելու մեջ։ Չի բերում որևէ փաստ, թքած ունենալով պատգամավորի կոչման վրա սերիալի մակարդակի քննարկում է առաջ քաշում։ Այսպիսով թքում է պետականության ճակատին։
Սրանից առաջ հիշեցնեմ, որ աներձագին մեղադրում էին ինչ որ սիգարետ արտահանելու մեջ։ Հետո այս թեման ծավալվում է և աներձագին մեղադրում են անօրինական գործի գլխին կանգնելու մեջ։ Աներձագը նեղվում է ու ֆեյսբուքում գրում, թե էս ինչ ստեր են իր մասին տարածում։
Ինքս չեմ պնդում, որ իր մեղադրանքը կամ իրեն ուղղված մեղադրանքը իրականություն են, բայց ահավոր խնդալու է, որ մեր երեսպաշտները աներձագին առաջարկում են պայքարել սուտ լուրերի դեմ, դատի տալ, օրենք ընդունել, որ հանկարծ իշխանության մասին սուտ լուրեր չգրեն։ Ու այս ամենի ֆոնին ոչ ոք չի ասում բա այ քո հոր աստծուն մեռնեմ, մի սուտ լուր տարածող էլ դու ես ու դու ավելի վատ բան ես անում՝ քանդում ես պետության հիմքերը։