Pastinfo.am-ը գրում է․

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին դատապարտեց, իմ համոզմամբ՝ ապօրինի, և մինչև հիմա պաշտոնավարում է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Նույն ձևով ապօրինի էլի մարդկանց է դատում: Եթե ապօրինի է դատել, չենք կարող բացառել, որ էլ ապօրինի չի դատում: Այդ մարդն աշխատում է, ինչ վեթթինգի մասին է խոսքը: Վեթթինգը լինելու է անհնազանդ դատավորներից ազատվելու համար և ստեղծելու իրենց ենթակա դատական իշխանություն»,- ասաց Աթանեսյանը:

Փաստաբանը նշեց, որ միանշանակ ճնշում կա դատավորների վրա և առայժմ՝ քրեական հետապնդումների:

Նրա խոսքով՝ նոր իշխանությունը չգիտի և չի հասկանում վարչական դատարանի դերը, շուտով կիմանան:

«Գիտեմ, որ վարչական դատարանն այդքան ազդեցության տակ չէ, որովհետև չեն հասկանում ինչի համար ; Գիտեն՝ գայի ակտերի համար է: Ինչքան ուշ իմանան, այդքան այդ դատարանի և բոլորիս օգուտն »,- ասաց Աթանեսյանը:

Նա նաև արձանագրեց, որ քաղաքացիական դատարանն այսօր խայտառակ վիճակում է և նման կոռուպցիա, որը կա ասյօր երբևէ չի եղել: Նրա խոսքով՝ նախկին իշխանություններն ունեին հսկողության մեխանիզմներ՝ ստվերային, իսկ այժմ այդ մեխանիզմները չկան:

«Ի վերջո ասում էին, որ օրինակ՝ Վճռաբեկ դատարանի նախագահը գնում էր երկրի ղեկավարի մոտ, զեկուցում էր՝ ինչ է կատարվում համակարգում: Հիմա, որ Վճռաբեկ դատարանի նախագահը գնա զեկուցի մեր վարչապետին ինչ է կատարվում, ինչ է հասկանլու, թե ինչ է կատարվում, խորհրդական էլ չունի, որ իրեն կբացատրի: Շատ նուրբ ոլորտ է՝ իր շատ ու շատ ստորջրյա քարերով: Մեկը պետք է բացատրի՞: Ոչ այդ մեկը կա, ոչ ինքն է հասկանում, դրա համար էլ չեն կանչում»,- ասաց փաստաբանը:

Աթանեսյանը նշեց, որ կան դատավորներ բոլոր ոլորտներում, որոնք պարզապես իրենց մարդկային առաքինությամբ այդ ամենին չեն մասնակցում, բայց չի կարելի այդ մարդկանց առաքինության հույսին մնալ, նրանց օգնել է պետք, համակարգն է պետք մաքրել, իսկ նրանք, ովքեր նախկինում ուրախ և երջանիկ ապրում էին «բուրգում», հիմա ավելի ուրախ և երջանիկ են ապրում: Նրա խոսքով՝ իշխանություններն ունեն մի քանի քաղաքական գործընթացներ և սևեռվել են մի քանիսի վրա՝ թույլ են տալիս բացահայտ աօրինի հետապնդել դատավոր Դավիթ Գրիգորյանին, դատավոր Ալեքսանդր Ազարյանին են հետապնդում:

«Մի քանի նորմալ մարդ են գտել քրեական արդաադատության ոլորտում, իրենց հետևից են ընկել, թե ինչ է կատարվում մնացած տեղերում՝ կամ տեղյակ չեն, կամ իրենց համար մեկ է»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ որևէ համակարգի գույթույը շատ ավելի լավ է, քան քաոսը: Նրա խոսքով՝ նախորդ համակարգը կոռումպացված էր, ուներ իր խնդիրները, բայց համակարգ էր և կառավարվում էր, իսկ քաոսի պայմաններում ավելի վատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել