Pastinfo.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ է` կորոնավիրուսը կարող է ստեղծված լինել չինական վիրուսաբանական լաբորատորիայում, սակայն հրաժարվել է նկարագրել ապացույցները: Այս մասին հայտնում է Ռոյթերսը:

Հարցին` արդյոք տեսել է ապացույց, որն իրեն նման բարձր վստահություն է տվել, որ վիրուսը ստեղծվել է Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտում, Թրամփը պատասխանել է. «Այո, բայց չեմ կարող ձեզ ասել, քանի որ իրավունք չունեմ դա ասել»,-ասել է ԱՄՆ նախագահը` հստակ չներկայացնելով որևէ ապացույց:

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ հարցազրույցներից մեկում ասել է, որ հայտնի չէ` վիրուսը լաբորատորիայում է առաջացել, թե ոչ:

Հիշեցնենք, որ բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ վիրուսն առաջացել է Ուհանի շուկայից և կենդանուց փոխանցվել է մարդուն:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսոի 1. 095 210 դեպք, մահացել է 63 861 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել