Խնդիրը Աներձագ Հրաչը չէ, ու արդեն ոչ էլ նրա սիգարետները։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, Լավրովին պատասխանելու փոխարեն, փորձում է շարունակել իր խմբագրականներով սկսած դիսկուրսը, թե հարա՜յ, փրկեք, Ռուսաստանը օժանդակում է իմ ընդդիմադիրներին, դավեր է նյութում իմ ազգընտիր իշխանության դեմ։
Այս կոչը, իհարկե, առաջին հերթին ուղղված է Արեւմուտքին, որպեսզի նա օգնի մեզ դիմակայել ղարաբաղյան կարգավորման լավրովյան փուլային պլանին։
Ցավոք, Արեւմուտքը մեզ չի օգնի։ Նախեւառաջ այն պատճառով, որ անցած 2 տարիների ընթացքում մենք թաղել են բազմավեկտոր արտաքին քաղաքականության բոլոր նշանները, եւ Մոսկվայից լեգիտիմություն մուրալու պատճառով բռնել ենք միակողմանի հարաբերությունների ուղին։ Նաեւ՝ սա արդեն միայն Լավրովի պլան չի, այլ Մինսկի խմբի համանախագահների, այսինքն՝ նաեւ Արեւմուտքի։ Եվ ի վերջո, Արեւմուտքի ջեյմսբոնդերը Աներձագ Հրաչից ավելի քաջահմուտ են, նրանք շատ լավ գիտեն, թե ով ում շպիոնն է, եւ իշխանության գալու ու իշխանությանը կառչած մնալու համար ով ինչ հնարքներ է բանեցնում;
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3117275131666923
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել