Նիկոլն էսօր մի ընտանիքի ա զանգում, որ տեսնի՝ հոսանքը անջատել են, թե չէ, մի կին ա պատասխանում, կողքից լաց ա լսվում, վարչապետը հարցնում ա, թե ինչ խնդիր ա, կինը պատասխանում ա, որ 4 տարեկան երեխայի ատամն ա ցավում։ Բուն թեմայից խոսում են մի քանի րոպե ու իրար ցտեսություն ասում։ Անցնում ա հաջորդ զանգին, մի տղամարդ ա պատասխանում։ Նիկոլը հարցնում ա՝ ի՞նչ եք աշխատում, էս մարդն էլ, թե ատամնաբույժ եմ։ «Վայ,- ասում ա Փաշինյանը,- հենց նոր մի ընտանիքի էի զանգել, երեխու ատամը ցավում էր, սպասեք, մի հատ էլ զանգեմ, տեսնեմ, եթե ուրիշ բժիշկ չեն գտել, ձեր համարը տամ, թող գան»։
Ու սրանից հետո էլ կգտնվեն որոշ սրիկաներ, որոնք կպնդեն, որ Նիկոլը էս երկրի համար ոչ մի բան չի անում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել