Ինչպես արդեն հայտնի է, շրջանառության մեջ է դրվել, այսպես կոչված, «եթերը մաքրելու, վարակազերծելու» «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծ, որը հեռարձակվող մեդիածառայությունների ոլորտում փոփոխություններ է ենթադրելու և խաղի նոր կանոններ է հաստատելու հեռուստատեսության և ռադիոյի համար:

Որքան էլ որ իշխանական պատգամավորները փորձեն այդ օրենքը ներկայացնել այլ լույսի ներքո, այնուամենայնիվ, ցավոք սրտի, կրկին ականատեսն ենք դառնալու նրան, որ հաստատվելու դեպքում այս օրենքն իշխանությունների ձեռքին գործիք է դառնալու հիմնականում այլակարծությունը ճնշելու և իրենց համար անցանկալի ինչ-ինչ մարդկանց թիրախավորելու համար:

Հ.Գ. Եթե նախագծի հեղինակներն իրոք ցանկանում են պայքարել ատելության խոսքի և բռնության քարոզի դեմ, ապա ճիշտ կլինի, որ իրենց ներկայացրած օրենքում առաջին հերթին վարչապետի ֆեյսբուքյան էջն արգելափակելու մասին կետ ներառեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել