Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մահացել է 2 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 29 է, ընդհանուր առողջացածներինը՝  929, փաստացի բուժվողներինը՝ 1103: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 21125 քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել