Վարչապետի խոսնակ աշխատող տիկին Գևորգյանի և իր շեֆի խոսքի արժեքն ու կշիռը սա է: Շուրջ 2 տարի առաջ նա ինձ հրապարակավ «հիշացնում էր» կաշառքով ու ծանոթ-բարեկամ սկզբունքով ԵՊՀ-ում դասախոս աշխատելու ժամանակների մասին: «Հիշացնում էր», ավելի շուտ՝ շառ էր անում, որովհետև այդ օրը ես ԱԺ ամբիոնից հայտարարում էի, որ իր այսօրվա շեֆի նմանին չի կարելի իշխանություն վստահել: Նա ֆեյք է, նա քանդելու է ամեն ինչ և խայտառակելու է ռեսպուբլիկան: Ասում էի այն, ինչն այսօր՝ 2 տարի անց, ակնհայտ է, և դա տեսնում ու ընդունում են բոլորը: Այս 2 տարիների ընթացքում շարունակում եմ դասախոսական գործունեությունս և սպասում եմ, թե իշխանության եկած այս փողոցայինները ե՞րբ են իրենց խոսքին տեր լինելու և ապացուցեն իրենց ասածները: Ե՞րբ են ապացուցելու և ինձ պատասխանատվության ենթարկելու կամ իրենց հայտարարած ապուշությունների համար ներողություն խնդրելու:

Իսկ, այսպես կոչված, ժողովրդի հետ խնդիր չունեի ո՛չ երկու տարի առաջ, ո՛չ դրանից առաջ, ոչ էլ հիմա: Ինչպես ազատ ու հանգիստ քայլում էի Երևանի փողոցներում, Հայաստանի քաղաքներում ու գյուղերում, նույնը անում եմ հիմա:

Տիկին Գևորգյան, գրազ գա՞նք, որ «ժողովուրդ» բառը բերանի ծամոն սարքած շեֆդ առանց 70 թիկնապահների ու դիպուկահարների մենակով 10 րոպե փողոցում ման գալ չի կարող, չի համարձակվի: Որովհետև այնքան է ստել ու հիասթափեցրել, գողացել մարդկանց հույսը, որ բոլորից լավ գիտի, թե ժողովուրդն իր հետ ինչպես է վարվելու: Վատն այն է, որ սրանք, ոնց շառ անողներ ու իրենց ասածների համար պատասխան չտվողներ կային, այդպես էլ մնացել են: Բայց դե լավն այն է, որ պաթոլոգիկ ստախոսների իշխանությանը իրոք շատ քիչ է մնացել:

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել