Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի որոշմամբ ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Ստեփան Գրիգորյանն արդեն 20 տարուց ավելի պատիժ էր կրում բանտում:
Եվ պրոբացիայի, և քրեակատարողական ծառայությունները Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ տվել էին դրական կարծիքներ։
Ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանի շահերը ներկայացնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Ստեփան Գրիգորյանը 1997թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել էր մահապատժի, իսկ 2003թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Գրիգորյանին ներում էր շնորհվել և մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: 2017թ.-ից ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանը սպասում էր պայմանական վաղաժամկետ ազատմանը: