Չնայած դատական ոլորտին չմիջամտելու՝ «Մեդիա պաշտպանի» կոչ-հորդորներին` վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ևս մեկ հայտարարություն է արել Ֆեյսբուքում` դուրս գալով իր լիազորություններից ու իր վրա վերցնելով դատարանի գործառույթներ: Այս անգամ էլ նա չհիմնավորված և չապացուցված մեղադրանքներ է հնչեցրել Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հասցեին։
«Մեդիա պաշտպանը» հորդորում է Մանե Գևորգյանին մնալ իր լիազորությունների շրջանակում: Նման ձևակերպումներ կարող է միայն դատարանը թույլ տալ: Սա Հայաստանի վարկանիշին վնասում է` միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում իշխանության ճյուղերը տարանջատված չեն, և գործադիրն իր որոշումները պարտադրում է դատարաններին: Բացի այդ՝ սա մամուլի քարտուղարի ինստիտուտի հանդեպ անարգանք է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MediaAdvocate1/photos/a.673055679775743/978833095864665/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել