Սաուդյան Արաբիայում վերացրել են անչափահասների համար մահապատիժը՝ որպես պատժի տեսակ: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել են մարդու իրավունքների տեղի կոմիտեները: Սարսափելի պատժատեսակի փոխարեն անչափահասների համար նախատեսված առավելագույն պատիժը կլինի մինչև 10 տարի ազատազրկումը:

«Սա մեծ օր է Սաուդյան Արաբիայի համար: Նման բարեփոխում իրականացնել հնարավոր է եղել թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի և թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի ջանքերով: Տրված հրամանը կօգնի մեզ առավել ժամանակակից քրեական օրենսգիրք կազմել»,- հայտնել է մարդու իրավունքների կոմիտեի ղեկավար Ավադ ալ Ավադը:

Տրված հրամանը ներկայիս պահին կփրկի առնվազն վեց անչափահասի կյանք: Վերջիններս գտնվում են մահապատժի սպասողների խցում և մեղադրվում են «արաբական գարնան» ժամանակ հակակառավարական ցույցերին մասնակցելու մեջ: Հանցանքը կատարելու պահին դատապարտյալների 18 տարին լրացած չի եղել:

Այս որոշման ուղղությամբ մտածել Սաուդիան Արաբիային բազմիցս ստիպել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Amnesty International-ի տվյալներով՝ նախորդ տարի մահապատժի է ենթարկվել 184 մարդ: Սա պետության պատմության վերջին րջանում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է եղել: Ավադ ալ Ավադը նշել է, որ այս բարեփոխմանը կհաջորդեն շատ այլ բարեփոխումներ:

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, իշխանությունները վերացրել են մտրակման պատժատեսակը: Այն փոխարինել են առավել քաղաքակիրթ պատժատեսակներով՝ տուգանքով կամ ազատազրկմամբ:

Սաուդյան Արաբիայում վերջին ժամանակներում ամենաբարձր հնչեղություն ունեցող գործը եղել է Ռայֆ Բադավիի գործը: Տղամարդուն ձերբակալել են «իսլամը վիրավորելու» համար ութ տարի առաջ: Իր բլոգում Բադավին քննադատել է պետության թեոկրատական համակարգը և քարոզել «ազատություն ու հարգանք»: Արդյունքում նրան 10 տարի ազատազրկման են դատապարտել, մտրակի հազար հարվածի և խոշոր տուգանքի:

Հինգ տարի առաջ բլոգերն ստացել է մտրակի առաջին 50 հարվածը հարյուրավոր «հանդիսատեսների» առջև: Դեպքը բազմաթիվ քննադատությունների է արժանացել ողջ աշխարհի կողմից: Այսօր բլոգերը դեռևս կրում է իր պատիժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել