Անցած տարի դեռ մարդաշատ Վերնիսաժում աչքերիս չէի հավատում, երբ տեսա, որ գողական «վասմիկանեչնիկ» աստղեր են ծախում։ Հետո չհավատացի ականջներիս, երբ ստադիոնում հերթի ժամանակ ինչ-որ ջահելներ գոռում էին․ «Ժիզն վառամ, սմեռծ մուսառամ»։ Հետո էլի չէի հավատում աչքերիս, երբ Ազատության հրապարակում՝ հենց Օպերայի դեմը, ասֆալտին մեկը գրել էր АУЕ։
Գավառի դեպքից հետո պետք ա արվեն շատ կոնկրետ, շատ կտրուկ ու առանց կոմպրոմիսի գործողություններ։ Էդ գողական մշակույթը պետք ա արմատախիլ արվի։ Գողական սերիալները պետք ա արմատախիլ արվեն։ Գողական ֆիլմերը պետք ա արմատախիլ արվեն։ Դաղստանցու գառշոկ պռիչոսկով գյադեքը պետք ա խուզվեն։ Բլատնոյ երգերը պետք ա վերացվեն։ ԱԺ ամբիոնից գողական ելույթներ ունեցող պատգամավորները պետք ա խայտառակ արվեն ու դուրս վռնդվեն։ Տարիներ շարունակ գողական սերիալների վրա հարստացածները պետք ա լյուստրացիայի ենթարկվեն։



