Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ Արսեն Թորոսյանը համեմատեց մեզ Ճապոնիայի հետ։ Բայց որպեսզի էդ համեմատության մեջ խայտառակ չլինի, մանիպուլացրեց և համեմատեց մի ցուցանիշով, որն իրականում գրեթե ոչնչի մասին չի խոսում, լուրջ վիճակագրական վերլուծությունների տեղիք չի տալիս։ Նա համեմատեց Հայաստանը Ճապոնիայի հետ մեկ հայտնաբերված դեպքին ընկնող թեստավորումների քանակով և ասաց, որ մենք հավասար ենք Ճապոնիային։ Ասեմ, որ այդ ցուցանիշը այնքան էական չէ, որ չի արտացոլվում, օրինակ, worldometers.info կայքի աղյուսակներում։ Իսկ այդ աղյուսակներում, օրինակ, արտացոլվում են 1 մլն բնակչին ընկնող վարակվածների և մահերի քանակները։ Իսկ սա արդեն լուրջ վիճակագրություն է, բայց Արսեն Թորոսյանը դրա մասին երբեք չի խոսի, որովհետև, որ խոսի, ստիպված կլինի ասել, որ 1 մլն բնակչի հաշվով մենք ունենք 610 վարակված, իսկ Ճապոնիան՝ 106։ Իսկ այն մասին, որ 1 մլն բնակչի հաշվով մենք ունենք 9 մահ, իսկ Ճապոնիան՝ 3, ընդհանրապես կլռի։ Մի ճշտում էլ․ 1 մլն-ի հաշվով էսօր արդեն 10 մահ ունենք, Ճապոնիայում չի փոխվել։

Թորոսյան ջան, սրանից հետո, որ համեմատական վիճակագրություն փորձես տալ, մտածի, նոր արա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել