Վարչապետի խոսանակն, ըստ էության, խախտելով իշխանությունների տարանջատման սկզբունքը (միանգամից արդեն հանդես եկավ և՛ դատավորի, և՛ հարկադիր կատարողի դերում), իրականացնում է անթաքույց պետական ռեկետ: Նման բան չի եղել 90-ականներից սկսած: Տեքստը և տոնայնությունը ցինիզմի գերադրական աստիճան են և սուպերհերոսի բարդույթի դրսևորում։ Վարչապետի մամուլի խոսնակն, ըստ երևույթին, հաստատեց նաև այն, ինչ հայտարարության մեջ «Յուքոմի» խորհրդի նախագահն ասել է։ Այո՛, փաստորեն, քննարկել են ու պետական մակարդակով խոսել «Յուքոմը» ստիպողաբար վաճառելու հարցը։ Քննարկել են նաև «Յուքոմի» հարցը, մի հատ էլ մտածել են, թե որ հաշվին ա փոխանցվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: