Չեն թողնում մարդ հանգիստ իր գործով զբաղվի՝ ամեն անգամ մի նոր թեմա առաջ բերելով։
Փաստորեն, ՔՊ-ն ՀՀԿ-ին մերժելու անվան տակ եկել է իշխանության, որ հերթով վավերացնի ՀՀԿ-ի կողմից ստորագրված տարատեսակ կոնվենցիաներ ու օրենքներ՝ մի շարք խնդրահարույց կետերով։
Հերթական կոնվենցիան, որը ՀՀԿ-ի օրոք ստորագրվել էր, բայց չէր վավերացվել, բերվում է օրակարգ ու կարծես արդեն պիտի մտնի քառօրյա՝ լուռ, սուս-փուս․․․
Առաջին հայացքից լավ ու կարևոր թվացող այդ կոնվենցիան, որը կրում է երեխաներին սեռական բռնությունից, շահագործումից ու թրաֆիկինգից պաշտպանելու անունը, իրականում մի շարք ոչ միանշանակ ու խնդրահարույց ձևակերպումներ ու բացեր ունի։
Մասնավորապես հարցերից մեկը՝ 6-րդ կետով «կրթական» ծրագրերի անվան տակ՝ ոմանց դպրոց մտնելու ձգտումն է։
Ավելի կոնկրետ, սահմանվում է որ ՏԱՐՐԱԿԱՆ և միջին դասարաններում պետք է երեխաների հետ «կրթական-ինֆորմատիվ» աշխատանքներ տարվեն, նրանց բացատրելով սեռական շահագործման ենթարկվելու հնարավոր ռիսկերը և պաշտպանվելու ձևերը։
Այսինքն ի՞նչ, պիտի գնան դպրոցում 6-7 տարեկան երեխային ասեն, որ եթե հարազատդ քեզ գրկում է՝ ուշադիր կլինես էս-էս-էս բաների՞ն։ Փաստացի մի 100 կամ 1000 հանցագործի (ասում են, որ նման դեպքեր եղել են) դատելու, օրենքով կռտելու փոխարեն, մի ամբողջ սերունդ դարձնում են հոգեբանորեն խեղված՝ ստիպելով մտասևեռվել այդ թեմայի վրա, և իր հարազատությանը վերաբերվել որպես պոտենցյալ մանկապիղծ։
Եթե էս ամենին էլ գումարում ենք այն, որ այդ թեման ակտիվ շրջանառողները հայտնի ՀԿ-ներն են, որոնք այլասերության քարոզով են զբաղված, ապա է՛լ ավելի է հաստատվում անհանգստությունների առիթն այս հարցում։
Մասնավորապես, վերջերս մեծ աղմուկ հանեց՝ «Իմ մարմինն անձնական է» գիրքը, որտեղ սորոսական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ՝ կանաց իրավունքների պաշտպանության անվան տակ հանդես եկող գրանտակեր ՀԿ-ներ, ելույթ էին ունենում և խրախուսում, որ պետք է 3 տարեկանից սկսել երեխային բացատրել այդ ամենը։ Նույնիսկ սոցապ․նախարարը աջակցություն հայտնեց իր երբեմնի մտերմիկ շրջապատը հանդիսացող այդ խմբերին։
Տարիներ ի վեր այդ խմբերը շրջանառել են ու սոցիալական ցանցերում մեծ աշխատանք են կատարել կոնկրետ «մասնագետների» հեղինակության համար, հենց որոնք էլ այսօր, որպես կանոն, զբաղված են այդ «սեռական դաստիարակության» ծրագրերի, դրանց բովանդակության և գրականության մշակմամբ։ Ստեղծել են այնպիսի ֆոն, որ հենց նրա՛նք ընկալվեն իբրև ոլորտային միակ և անփոխարինելի էքսպերտ։ Այսինքն, էն խմբերը, որոնցից իրականում պետք է պաշտպանել երեխաներին, այսօր զբաղված են մեթոդական ձեռնարկների մշակմամբ, և վաղը առաջին իսկ հնարավորության դեպքում պիտի փորձեն ներխուժել դպրոց։ Ցավոք, պետությունը թերացել է այս հարցում, և բավարար ջանք չի ներդրել՝ ազգային մտածողությամբ և ո՛չ գրանտակեր ու ո՛չ հակահայ մասնագետների հզորացման ու պատրաստման ուղղությամբ։
Հիմա հարց եմ տալիս․ ձեզնից ո՞ր մեկն է ցանկանում, որ իր 6-7 տարեկան երեխայի հետ դպրոցում եսիմ ով գա ու խոսի նման թեմաներից։
Իրականում, առանց այդ էլ ծանրաբեռնված դպրոցական ծրագրերում մի հերթական անիմաստ առարկա ավելացնելու փոխարեն, կարելի էր բարձր դասարաններում «Մարդու անատոմիայի» դասաժամերին ավելացնել ևս ասենք 5 ժամ՝ «Վերարտադրողական առողջության մասին կրթություն» թեմայով։ Որպես բովանդակություն էլ ներառել սեռահասունացման շրջանում առողջ սնունդ, առողջ հագուստ, հիգիենա, հոգեբանություն, պատասխանատվություն, մանկածնություն և այլ՝ նմանատիպ թեմաներ։
Օրինակ՝ նույն սեռահասունության շրջանում ճիշտ ընտրված սնունդը կարևոր է՝ ապագայում մի շարք բարդություններից խուսափելու և առողջ օրգանիզմ ունենալու տեսանկյունից, նույնը հագուստին է վերաբերվում, երբ սխալ ընտրված հագուստը, կոշիկները և այլն, կարող են ազդել ոչ միայն միզասեռական համակարգի զարգացման վրա, այլ նաև կոնքի, ողնաշարի և այլ օրգան համակարգերի խնդիրներ առաջ բերել՝ հետագա բարդություններով։ Մի խոսքով՝ կան թեմաներ, որից կարելի է խոսել՝ շեշտը դնելով մարդու ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի վրա, և առողջ ու պատասխանատու ընտանիքներ կազմավորելու հիմքերը պատրաստել, այլ ոչ թե՝ դրսից բերվող ու թարգմանվող ամեն աղբ մտցնել դպրոց ու հոգեբանորեն անդամալույծ դարձնել սերունդներին։
Էստեղ կարելի է ավելացնել նաև տարատեսակ կոռուպցիոն ռիսկերը՝ պայմանավորված կոնկրետ ՀԿ-ների շահագրգռվածությամբ, որոնք գումար են ստանում դեպքերի քանակով, և հետաքրքրվածություն ունեն դրանց շատացման հարցում։
Որպես լրացուցիչ ռիսկ կարելի է ավելացնել նաև հատկապես անցումային տարիքում երեխաների դաստիարակության բարդությունները։ Օրինակ՝ վաղ տարիքից նման վախերով ու ինֆորմացիայով ծրագրավորված ու բարդույթավորված երեխաները, իրենց ծնողի և ավագների հետ բնական-դաստիարակչական կոնֆլիկտները կարող են օգտագործել՝ շանտաժի ենթարկելով նրանց։
Կան նաև բազմաթիվ վկայություններ, թե ինչպես են հենց սոցաշխատողները, հոգեբանները և պետական պատասխանատուները խաբել ու շահագործել երեխաներին՝ նրանց պաշտպանելու անվան տակ։
Օրինակ Իտալիայում վերջերս մեծ սկանդալ էր, երբ բացահայտվեց, որ մի շարք «ոլորտային էքսպերտներ» շահագործել են երեխաներին, խլել նրանց ընտանիքներից, զբաղվել երեխաների առևտրով՝ նրանց նախապես տարբեր տեխնոլոգիաներով ներշնչելով, թե իբր իրենց ընտանիքում սեռական բռնության են ենթարկվել (հոդվածը այլ նմանատիպ նյութերի հետ կտեղադրեմ մեկնաբանություններում)։ Բրիտանիայում մեծ սկանդալ էր՝ պայմանավորված սոցաշխատողների կողմից տարատեսակ փաստեր կեղծելու և երեխաների առք ու վաճառքի մեջ ներգրավված լինելու թեմայով։ Վերջերս նաև բացահայտվել էր, որ երեխաների պաշտպանությամբ զբաղվող խոշորագույն կազմակերպություններից մեկի հիմնադիրը հենց ինքն է մանկապիղծ եղել․․․
Մի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ տարատեսակ ՀԿ-ներ և նման օտարասուն կառույցներ, որոնք իբր թե շահագրգռված են երեխաների պաշտպանությամբ, հենց իրենցի՛ց է պետք նախ և առաջ պաշտպանել երեխաներին և սերունդին, քանի որ, որպես կանոն, նրանք խեղված հոգեբանության ու այլասերության գեներացնողներ և տարածողներ են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Եւ ուրեմն կարիք կա՞ կրկնելու եվրոպական երկրների սխալները, և ունքը դզելու փոխարեն աչքը հանելու հին ճանապարով գնալ, առավել ևս, որ տարբեր հրապարակումներ ցույց են տալիս, որ նման օրենքները ոչ միայն չեն նվազեցնում, այլև՝ վիճակագրորեն ավելացնում են նման դեպքերը։ Հեռու մի գնացեք, ուսումնասիրեք Հայաստանում նման թեմաների պրոպագանդայով զբաղվող ՀԿ-ներին և նրանց անդամներին․ բազմաթիվ հրապարակումներ արդեն կան, բազմիցս խոսվել է դրանց այլանդակ գործունեության մասին։
Ամփոփելով, ժամանակին ՀՀԿ-ին թվում էր, թե ինքը վերահսկում է իրավիճակը, և կարող է ստորագրել տարատեսակ «աղբ կոնվենցիաներ»՝ ստանալով եվրոպական, արևմտյան դրամաշնորհներ և այլ արտոնություններ, մինչևնույն ժամանակ՝ չվավերացնել և խաղալ նրանց հետ։ Տեսանք ինչ եղավ ՀՀԿ-ի հետ։ Իրենք ընդամենը ստորագրողն էին, վավերացնողն ու կրրառողը դեռ պիտի բերվեին իշխանության։ Ու հիմա, եթե որևէ մեկը կարծում է, թե վավերացնելուց հետո էլ միևնույն է չի աշխատի սա, ապա նա պարզապես տեղյակ չէ թե ում և ինչ կառույցների հետ գործ ունի։
Պարզապես տեղյակ չեն, որ արդեն տարիներ շարունակ, հետևողական աշխատանք է տարվում տարբեր մասնագետների՝ հոգեբանների, սոցաշխատողների և այլ նման էքսպերտներ պատրաստելու ուղղությամբ։
Որպես կանոն, ընտրվում են միջինից ցածր վերլուծական ունակություններով և վատ սոցիալական պայմաններում գտնվող մարդիկ, որոնք տարբեր կուրսերով դիպլոմավորվում կամ սերտիֆիկացվում են, և որակավորվում որպես էքսպերտ։ Նրանց տանում են տարատեսակ միջոցառումների, կլոր սեղանների, արտասահմանյան հանդիպում-գործուղումների և այլն։ Արդյունքում՝ նրանց ճնշող մասը, չունենալով բավարար տեղեկություններ իրական վտանգների մասին, իրենց աճեցնողներին դիտարկում է որպես փրկիչ, միաժամանակ ունենալով նրանց հանդեպ պարտքի զգացում՝ իրենց վրա ծախսված ռեսուրսների և աշխատանքով ապահովելու հանգամանքով պայմանավորված, ակամա զինվորագրվում է այս կեղտոտ համակարգերին և դառնում նրանց օրակարգերի սպասարկողը։
Հետևաբար, օրենքը հաստատելուց հետո պատրաստ եղեք, որ թե՛ «մասնագետներին» և թե՛ «մեթոդական գրականությունը» կարճ ժամանակում և ճարպկորեն քողարկված վտանգներով, խնդիրներով (ինչպես օրենքն է)՝ արդեն իսկ կներդրվեն կրթական ծրագրերում։ Մանավանդ որ տարիներ առաջ, արդեն իսկ նման մի փորձ արվել էր․ շրջանցելով կրթության նախարարությունը՝ նրա անունից, այդ խմբերը դպրոցներին էին ուղարկել «սեռական դաստիարակության» անվամբ մի տխմարագույն ձեռնարկ, և նշել, թե դրանով պետք է դաս պարապեն։ Բարեբախտաբար, զգոն ուսուցիչների և համայնքի կողմից ժամանակին նկատվել և կանխվել էր դրա տարածումը՝ պարզելով, որ նախարարությունն էլ, փաստորեն, տեղյակ չէր, որ իր անունից նման գործունեություն են ծավալում։
Չխորանալով դետալների մեջ՝ ուղղակի ցանկանում եմ հանրությանը զգուշացնել այս խնդրի և հնարավոր հետևանքների մասին՝ ժողովրդի մտածող մասին կոչ անելով անտարբեր չանցնել այս հարցի նկատմամբ։ Կիսվեք այս տեղեկությամբ ձեր ծանոթների, ընկերների և մտերիմների հետ, մարդկանց հետ, որոնք, ձեր կարծիքով անտարբեր չեն այս հարցերում և նույնպես անհանգիստ են մեր սերունդների ճակատագրով և հայկական Հայաստան ունենալու անհրաժեշտություն են տեսնում։ Փորձենք հասկանալ, թե ինչ կարելի է անել՝ որպեսզի պաշտպանենք մեր երեխաներին այլասերվածներից և նրանց քարոզներից։ Գործնականում ժամանակ չունենք, կոնվենցիան մոտ օրերս կմտնի ԱԺ։