Նիկիի լայվը նոր միայն հասցրեցի դիտել։ Վերջնամասը մի քիչ հիասթափեցնող էր, քանի որ չխոնարհվեց բոլորիս առաջ, գոռոզանում ա սա ոնց որ թե մեր աչքերի դիմաց։ Բայց դա մի կողմ։ Տեսեք, երկիրը արդեն շուրջ 2 ամիս ա ք̶ա̶ք̶ի̶ ճգնաժամի մեջ ա, հարյուր հազարավոր մարդիկ հացի խնդրի առաջ են կանգնել ու երկրի վարչապետը եթեր է մտնում ուրախ ու զվարթ, որպեսզի գլուխ գովա Ապրիլի 24-ի միջոցառումների կապակցությամբ ու կրկին հակադրվի նախկինների հետ։ Էլի խոսեց միլիոնների, միլիարդների «օտկատ»-ների մասին, որոնք սակայն անհասկանալի պատճառներով արդեն 2 տարի ա չի կարողանում բացահայտել ու մենակ խոսում ա։ Դա դեռ քիչ ա, իր ողջ հակակոռուպցիոն գործունեության արդյունքում բյուջե մտած գումարը ավելի քիչ է, քան միայն բարձրաստիճան պաշտոնյաների ( մեծամասամբ իր հետ քայլած դալբայոբների) տարեկան պարգևավճարները։ Հա, ամեն ինչ սիրուն ու լավ էր կազմակերպված 24-ին, երևի ինքն էլ իմ պես զարմացել ա, քանի որ սրանք հեշտությամբ սա էլ կարող էին պռովալ տալ, բայց այնպես չէ, որ նախկինում չենք ունեցել հզոր միջոցառումներ էս համատեքստում ու օբյեկտիվոր աննախադեպը 2015-ի միջոցառումն էր, նենց որ ճիշտ կլիներ եթերը նվիրել բացառապես «ճգնաժամը որպես հնարավորություն» գաղափարին ու սովորության համաձայն էշ-էշ դուրս չտալ։ Բայց, ինչպես գիտենք, Նիկոլի մոտ, ցավոք, դուրս չտալը այդքան էլ լավ չի ստացվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: