Pastinfo.am-ը գրում է․

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մոտենում է 1 միլիոնի: Այս պահին գրանցվել է կորոնավիրուսոի 987 322 դեպք: ԱՄՆ-ում են գրանցվել նաև կորոնավիրուսից մահացության ամենաշատ դեպքերը: Այս պահի դրությամբ այնտեղ կորոնավիրուսից մահացել է 55 415 մարդ: 

Կորոնավիրուսով վարակակիրների թիվը շարունակում է մեծանալ նաև եվրոպական երկրներում: Իսպանիայում վարակակիրների թիվը հասել է 226 629-ի, Իտալիայում 197 675-ի, Ֆրանսիայում 197 675-ի:

Ընդհանուր ամռմամբ ողջ աշխարհում վարակակիրների թիվը մոտենում է 3 միլիոնի: Այս պահի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է 2 մլն 995 հազար 209, մահացածներինը` 207 հազար: Կորոնավիրուսից ամբողջ աշխարհում ապաքինվել է 881 525 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել